Մայիսի 9-ի հանրային միջոցառումները հետաձգվում են

6 Մայիսի, 2020 17:11
Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ (ՀՀ ոստիկանություն)

  • Տարածել