Մասնագիտական պատրաստության պարապմունք 3-րդ զորամիավորումում

6 Ապրիլի, 2020 18:31
Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Ստուգվել են ուսումնանյութական բազայի համալրվածությունը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

  • Տարածել