«Զինուժ» 28.03.2020թ.

28 Մարտի, 2020
Ինտենսիվ մարզումներ և ուսումնական թռիչքներ. Զինուժը ներկայացնում է հայկական ավիացիայի նոր գերժամանակակից ու գերհզոր ՍՈՒ 30 կործանիչների ճախրանքը:
Play

Ծառայությունը խստացված է՝ միաժամանակ պահպանելով ուսումնական առօրյայի բնականոն ընթացքը: Հրետանավորները շարունակում են մարզվել ու կատարելագործել մասնագիտական հմտությունները:

Գարնան շունչը՝ ձմեռային գույներով ու տրամադրությամբ: Հատուկ ռեպորտաժ հեռավոր ու բարձրադիր հարավային սահմանից, որտեղ մինչև մեկ մետրի հասնող ձյան շերտն անգամ խոչընդոտ չէ զգոն ծառայության համար:

Օդային սահմանների պաշտպանությունը նույնպես վստահելի ձեռքերում է: Արդիական միջոցներով ու հմուտ անձնակազմով ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են լուծել ուսումնամարտական ցանկացած խնդիր:

Եվ կրակային վարժանքներ պաշտպանության բանակում. վարժադաշտում հետևակի մարտական մեքենաներն են:

  • Տարածել