ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

25 Փետրվարի, 2020 19:02
Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` կենտրոնական ապարատի զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Մարզումների նպատակն էր զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն ու փոխգործակցության ամրապնդումը:

  • Տարածել