Ցուցադրական մարտավարաշարային պարապմունք

17 Փետրվարի, 2020 17:15
Փետրվարի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված պարապմունքի նպատակն էր մարտական պատրաստականության բերման ժամանակ հրամանատարների գործողությունների ստուգումը, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կազ­մա­կերպ­ման և անցկացման կարգի ուսուցանումը, անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի բացազատման և կահավորման կարգի ցուցադրումը:

  • Տարածել