Զինվորական երդման արարողություն 5-րդ զորամիավորումում

17 Փետրվարի, 2020 17:13
Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման զորամասերի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

  • Տարածել