5-րդ զորամիավորման զինծառայողները մասնակցել են երթարշավի

14 Փետրվարի, 2020
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 14-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ:

Դաշտային հանդերձանքով, սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով անցկացված երթարշավի ընթացքում հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ:

  • Տարածել