Հակաօդային պաշտպանության վարժանքներ 5-րդ զորամիավորումում

13 Փետրվարի, 2020
Փետրվարի 12-ին մասնագիտական հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ:

Զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու և մարտավարական-մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման, տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության համատեղ գործողություններ:

  • Տարածել