Անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ

13 Փետրվարի, 2020 17:15
Փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

  • Տարածել