2019 թվականին ՀՀ ՊՆ թեժ գծով ստացված զանգերի վերաբերյալ համառոտ հաշվետվություն
12 Փետրվարի, 2020 17:40ՀՀ ՊՆ թեժ գծին զանգեր են ստացվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 10245 զանգ՝ ստացված ընդհանուր զանգերի 18%-ը: Ոչ աշխատանքային օրերի ու ժամերի համար համակարգը նախատեսում է հաղորդագրություն թողնելու հնարավորություն, որը հետո ստուգվում է օպերատորի կողմից:
2019թ. ընթացքում ստացված զանգերի վերաբերյալ միջին վիճակագրական տվյալները հետևյալն են՝
- Զանգերի միջին տևողությունը՝ 00:03:41
- Զանգի առավելագույն տևողությունը՝ 01:05:06
- Օպերատորներին միանալու համար սպասելու միջին տևողությունը՝ 00:01:01
- Բաց թողնված զանգերի քանակը արտահայտված տոկոսներով՝ 21%:
Թեժ գծի օպերատորները զանգը ստանալուց անմիջապես հետո այն դասակարգում են ըստ հարցի/խնդրի տեսակի:
2019թ.-ին գերակշռել են տեղեկատվական/խորհրդատվական բնույթի (32%) հարցերը՝ ՀՀ օրենքների, կոնտակտային տվյալների, դիմումների ընթացքի վերաբերյալ և այլ տեղեկատվության տրամադրում: Զանգեր են գրանցվել ժամկետային զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրների, զինծառայողներին զորամասից այլ զորամաս տեղափոխելու խնդիրների, զորամասերում անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու, արձակուրդային գումարները չփոխանցելու, ճանապարհածախսը չփոխհատուցելու, սննդի որակի վերաբերյալ: Թեժ գծի օպերատորները զանգերի միջոցով գրանցել են պայմանագրային զինծառայողների և սպաների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդի, տեղափոխումների և ծառայությունից արձակելու, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և ընթացքի վերաբերյալ խնդիրներ:
2019թ.-ին ՀՀ ՊՆ թեժ գծի աշխատանքի արդյունքում բազմաթիվ դեպքեր աշխատանքային կարգով փոխանցվել են ՊՆ ռազմական ոստիկանություն, որոնց հիման վրա նախապատրաստվել են նյութեր:
ՀՀ ՊՆ թեժ գծին ուղղված յուրաքանչյուր բողոք, խնդիր գտնվում է պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո: