Նորակոչիկների երդման արարողություն

12 Փետրվարի, 2020
1-ին զորամիավորման հրետանային զորամասերից մեկում տեղի է ունեցել զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:

Զորամասի հրամանատարը պատվոգրեր է հանձնել երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագրի ուսուցման շրջանակներում բարձր առաջադիմություն ցուցաբերած նորակոչիկներին:

  • Տարածել