Բանակի օրվա նվիրված տոնական միջոցառում է անցկացվել Սիսիանում

30 Հունվարի, 2020 12:40
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Սիսիան քաղաքում:

Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:

Միջոցառման մասնակիցները քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտի և 2016թ. մարտական գործողությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Բացազատված ցուցադրական կետում ներկաները ծանոթացել են ռազմական տեխնիկայի և սպառազինության նմուշներին, հետևել 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ցուցադրական ելույթներին և Սիսիանի երգի-պարի խմբերի կատարումներին:

  • Տարածել