Մեկնարկել են «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացները

29 Հունվարի, 2020 19:24
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում մեկնարկել են «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացները:

Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որոնց շնորհիվ զինակոչիկներն առավել պատրաստված կլինեն նորաստեղծ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» կազմավորման նպատակն է ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը:  

ՀՀ զինված ուժերում նոր հատուկ միավորի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

  • Տարածել