Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

16 Հունվարի, 2020 16:45
Հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:

Բժշկական համալսարանի մի խումբ շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ  Գաբրիել Բալայանը:

  • Տարածել