Զորակոչիկների մասնագիտական ընտրություն

16 Հունվարի, 2020
Ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, ինչպես նաև ԶՈւ ԳՇ երգի և պարի համույթում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովներն անցկացրել են լսումներ և դիտումներ:

Հանձնաժողովներում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, ինչպես նաև ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Մասնագիտական ընտրության փուլը հաղթահարած զինակոչիկների անվանացուցակները ներկայացվելու են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Մասնագետ նորակոչիկները վիճակահանությամբ կհամալրեն ՀՀ ԶՈւ ԳՇ և կայազորային զինվորական նվագախմբերը, ԶՈւ ԳՇ երգի և պարի համույթը:

  • Տարածել