Նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

13 Հունվարի, 2020 16:14
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի զորամասերը համալրող նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված պարապմունքների շրջանակում նորակոչիկները ծանոթացել են զինվորական առօրյային, զորամասի անցած մարտական ուղուն և զինվորական ծառայության առանձնահատկություններին։

  • Տարածել