ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի

30 Դեկտեմբերի, 2019 17:27
Դեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է դիրքապահներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, տոկունություն և անվտանգ ծառայություն:

  • Տարածել