Ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարի մոտ

26 Դեկտեմբերի, 2019 11:04
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանին և մրցութային կարգով օրերս տնօրենի պաշտոնին նշանակված Կարեն Փահլևանյանին։

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Արիստակեսյանին` երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, իսկ նորանշանակ տնօրեն Կարեն Փահլևանյանին հաջողություններ և արգասաբեր աշխատանք մաղթել նոր պաշտոնում։

  • Տարածել