ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

16 Դեկտեմբերի, 2019 18:33
2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ դեկտեմբերի 16-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների և նրանց ծնողների հետ, խաղաղ ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

  • Տարածել