Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

6 Դեկտեմբերի, 2019 15:48
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

  • Տարածել