Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին

5 Դեկտեմբերի, 2019 15:46
Դեկտեմբերի 3-ին կայացել է անվասայլակով բասկետբոլի 2019 թվականի բաց առաջնության եզրափակիչ փուլը, որին ներգրավված էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի թիմերը:

Հայաստանը ներկայացնում էին Բանակի կենտրոնական մարզական ակումբի և ԱԻՆ զինհաշմանդամ մարզիկները:

Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Իրանի «Ֆիրուզ» թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի «ԲԿՄԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վրաստանի «Թբիլիսի» թիմը։

Հայաստանի անվասայկալով բասկետբոլի ֆեդերացիայի և պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպվող առաջնությունն անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում: Մրցաշարի նպատակն է զարգացնել  անվասայլակով բասկետբոլ մարզաձևը Հայաստանում, հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվել ակտիվ սպորտով և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:

  • Տարածել