Ռազմական ոստիկանները մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում անցկացվող դասընթացին

29 Նոյեմբերի, 2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները նոյեմբերի 19-ից 21-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել են «Քրեական հետաքննությունը ռազմական ոստիկանությունում» թեմայով անցկացված դասընթացին:

Դասընթացի շրջանակում ուսումնասիրվել են Չեխիայի ՊՆ ռազմական ոստիկանությունում իրականացվող քրեական հետաքննության մեթոդները և ձևերը, անցկացվել են գործնական պարապմունքներ և լաբորատոր ուսումնասիրություններ:

  • Տարածել