Մարտավարական զորավարժություն

15 Նոյեմբերի, 2019 17:03
Հրետանային ստորաբաժանումների պատրաստվածությունն ստուգելու, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային հաշվարկների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ:

Ըստ զորավարժության պլանի՝ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանները, նախանշված վայրերում բերվել են մարտական վիճակի և հրետանու համազարկերով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջնագծի մարտական դիրքերը՝  նպաստավոր պայմաններ ստեղծելով յուրային զորքերի հետագա առաջխաղացման համար:

  • Տարածել