Անցկացվել են ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ

12 Նոյեմբերի, 2019 15:19
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։

Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։

Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։

  • Տարածել