Զինված ուժերում կանանց խնդիրների վերաբերյալ քննարկում

4 Նոյեմբերի, 2019 18:19
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկմանը:

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծա­ռա­­յության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպա­տա­կով իրակա­նաց­վող միջոցառումնե­րը: Անդրադարձ է եղել նաև զինծառա­յող­ների շրջանում մարդու իրավունք­նե­րի և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինասավորվում է նաև Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից։ 

  • Տարածել