Մարտավարական զորավարժություն 4-րդ զորամիավորումում

16 Հոկտեմբերի, 2019 17:43
Հոկտեմբերի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն անցկացրել է «Հրաձգային վաշտի հարձակումը լեռնային պայմաններում» թեմայով մարտավարական զորավարժություն։

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները, ըստ սցենարի, կատարել են մի շարք մարտավարական հնարքներ, անցել հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջնագիծը` մինչև հիմնական ուժերի մոտենալը։

  • Տարածել