ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

30 Սեպտեմբերի, 2019 19:54
Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների կողմից ընդունված որոշումների իրատեսությունը, տեղում ծանոթացել զորավարժության շրջանակներում ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին և լսել մարտական խնդիրների կատարման վերաբերյալ պաշտոնատար անձանց զեկույցները:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի և զորավարժության ընթացքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել աշխատանքային խմբերի ղեկավարներին:

  • Տարածել
Թեմատիկ

Լայնածավալ ռազմավարական զորավարժություն

#Զորավարժություն

90 գրառում