ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին

27 Սեպտեմբերի, 2019 19:50
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին  ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության  համար, կարևորել է նմանօրինակ  զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության աստիճանի բարձրացման առումով:

  • Տարածել
Թեմատիկ

Լայնածավալ ռազմավարական զորավարժություն

#Զորավարժություն

90 գրառում