Անկախության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զիվորական պանթեոն

21 Սեպտեմբերի, 2019 13:51
Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ և պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
  • Տարածել