Հանդիպում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

19 Սեպտեմբերի, 2019 17:20
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և այդ առարկայի ուսումնասիրման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ՊՔ ու Կ և ՌԿ  վարչությունների ներկայա-ցուցիչները:

  • Տարածել