Մեծամորում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի հուշարձանը

12 Օգոստոսի, 2019 17:02
Օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիսավորությամբ բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զոհված զինծառայողների հարազատներ և ծնողներ:

Հուշարձանը կառուցվել է Սաշա Գալստյանի ծնողների ու մի խումբ բարերարների ջանքերով: Այն նպատակ ունի վերաժևորելու, վառ պահելու Գալստյանի ու ապրիլյան պատերազմի մյուս հերոսների հիշատակը: Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ նախագծման հիմքում դրված է հավերժության խորհուրդն ու հայրենասիրության գաղափարը:

  • Տարածել