Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

9 Օգոստոսի, 2019
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում մեկնարկել է ռազմամասնագիտական «Աթլետ» մրցափուլը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի մրցաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցափուլում:

Մրցափուլի առաջին օրվա նախնական արդյունքներով կին զինծառայողների առաջատարը «Աթլետ» մրցաձևում Ռուսաստանի Դաշնության թիմի ներկայացուցիչն է: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի, երրորդում՝ Ղազախստանի թիմի անդամն է:

Մրցութային երկրորդ օրն անցկացվելու են ռազմամարզական պատրաստության համալիր մրցումներ տղամարդկանց համար: Երկու օրերի մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի կդառնան «Աթլետ» մրցափուլում թիմային և անհատական հաշվարկով հաղթողները:

  • Տարածել