Գիտաժողով՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

7 Օգոստոսի, 2019 18:05
Օգոստոսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «ՀՀ Զինված ուժերի զարգացման ուղղությունները՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ» խորագրով գիտաժողով, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ից, ՀՀ Անվտանգության խորհրդից, ԵՊՀ-ից, Պետական Կառավարման ակադեմիայից, ինչպես նաև քաղաքագետներ, պատմաբաններ, փորձագետներ տարբեր բնագավառներից:

Գիտաժողովում հիմնական զեկուցումներով հանդես են եկել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:

Գեներալ-մայոր Տավարածյանն իր խոսքում ընդգծել է, որ համալսարանը վստահ և հետևողական քայլերով շարժվում է առաջ՝ մեծ ջանասիրությամբ կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները և զարգացնելով ինչպես հետազոտական, այնպես էլ կրթական բաղադրիչները:

  • Տարածել