ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է «Ալաբինո» զորավարժարան

3 Օգոստոսի, 2019 10:49
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցող հայկական թիմերի համակարգող, ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն օգոստոսի 2-ին այցելել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարան:

Գեներալ-մայոր Ա. Մակարյանը եղել է պաշտոնական հանդիսությունների և մրցույթների անցկացման վայրերում, հետևել հայ զինծառայողների փորձնական ելույթներին: Անդրանիկ Մակարյանը ծանոթացել է նաև մրցույթներին մասնակցող հայկական թիմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը և հատկացված գույքին, զրուցել զինծառայողների հետ և մաղթել հաջողություն: 

ԳՇ պետի տեղակալն այցելել է «Կարգապահության պահապան» մրցաձևի անցկացման վայր, հետևել մրցույթին մասնակցող հայ ռազմական ոստիկանների մարզումներին:

Անդրանիկ Մակարյանն «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի համակարգող հանձնաժողովի նիստին, գործընկերների հետ քննարկել մրցույթների անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

  • Տարածել