Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության պատվիրակությանը

28 Հունիսի, 2019
Հունիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմական ոստիկանության կառուցվածքին, ՌՈ խաղաղապահ դասակի գործառույթներին, քննարկել համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Բուլղարիայի ՊՆ ՌՈ պատվիրակությունը ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված ցուցադրական պարապմունքներին:

Այցի շրջանակում Բուլղարիայի ՊՆ ՌՈ պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավար Անդրանիկ Օզանյանի և հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Պատվիրակությունն այցելել է նաև պատմամշակութային  թանգարան և Խոր Վիրապ վանական համալիր:

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանություննների շուրջ երկու տարվա սերտ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մասնակցության վերաբերյալ:

  • Տարածել