Անցկացվել է միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը

21 Հունիսի, 2019
Հունիսի 20-ից 21-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթգծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրագործման միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

  • Տարածել