2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են տեսչական ստուգումներ
11 Հունիսի, 2019 18:09Զորքերի մարտական պատրաստականության ու պատրաստության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում Գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացվում են ստուգումներ:
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկան կատարել է երթ դեպի բացազատման վայրեր և բերվել մարտական վիճակի: