ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

3 Հունիսի, 2019 16:48
Մայիսի 30-ից 31-ը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 16-րդ կուրսանտական գիտական կոնֆերանսը՝ նվիրված կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին:

Կոնֆերանսի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Երևանի Մ. Հերացու անվան պե­տական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալ­սա­րանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի ներկայացուցիչները:

Կուրսանտական գիտական կոնֆերանսը նպաստավոր պայմաններ է ստեղծում նորարարական և գիտական գործունեության ոլորտներում միջբուհական համագործակցության հետագա զարգացման համար:

  • Տարածել