Հանդիպում-խորհրդակցություն

31 Մայիսի, 2019 15:48
Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հանդիպել է ենթակա զորամասերից մեկի սպայական և սերժանտական կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների շրջանում կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների դեպքերն ու բռնարարքները բացառելու հարցերը: Նախանշվել են հստակ միջոցառումներ նման դեպքերի կանխարգելման ու բացառման ուղղությամբ, տրվել ցուցումներ:

  • Տարածել