Հանկարծակի ստուգումներ 1-ին զորամիավորումում

31 Մայիսի, 2019 15:20
Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարությունը հանկարծակի ստուգումներ է իրականացրել հրետանային զորամասերից մեկում:

Ստուգման ընթացքում անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, կազմակերպվել է ստորաբաժանումների դուրսբերումը կենտրոնացման շրջան, բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերը: Զորամիավորման հրամանատարությունը ստուգել է նաև անձնակազմի մարտավարամասնագիտական տեսական գիտելիքները:

  • Տարածել