Զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ

30 Մայիսի, 2019
Դաշտային պայմաններում անձնակազմի վարժվածության մակարդակը և առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մայիսի 29-ից հունիսի 2-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ` դաշտային ելքով:

Անձնակազմը ցերեկային ու գիշերային պայմաններում, համաձայն սահմանված ժամկետների, ծավալում է կապի հանգույցներ, կապ հաստատում վերադաս և ենթակա շտաբերի հետ:

Դաշտային վարժանքները նպաստում են անձնակազմի մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, հաստիքային տեխնիկայի շահագործման ու սպասարկման ունակությունների կատարելագործմանը:

  • Տարածել