ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

25 Մայիսի, 2019
Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր:

  • Տարածել