Կայացել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ. եզրափակիչ փուլը

16 Մայիսի, 2019 15:59
Զինված ուժերի զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով մայիսի 11-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են զորամիավորումների, զորամասերի զինծառայողները:

Սպաներից, հանրապետության հայտնի նկարիչներից և քանդակագործներից կազմված մրցավարների խորհրդի որոշումով հաղթող են ճանաչվել.

կտավ` «Հաղթական մայիս 1945թ.» անվանակարգում 1-ին տեղ՝ շարքային Գոռ Նարեկի Առուշանյանը, 2-րդ տեղ՝ շարքային Սամվել Սմբատի Հակոբյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Վարդանյանը,

քանդակ` «Հայ մարշալները» կամ «Հայրենական մեծ պատերազմի հայազգի ԽՍՀՄ հերոսները» անվանակարգում 1-ին տեղ՝ կրտսեր սեր­ժանտ Հովհաննես Սմբատի Պողոսյանը, 2-րդ տեղ՝ ավագ լեյտե­նանտ Լևոն Ստեփանի Օհանջանյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Պետրոսյանը

  • Տարածել