ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ռազմական ավիացիոն համալսարան

11 Մայիսի, 2019 16:48
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները և ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարը մայիսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագրի շրջանակում պատվիրակները հանդիպել են ռազմական ավիացիոն համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հետ կապված խնդիրներ: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գ. Բալայանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր, կարևորել «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկայի նշանակությունը ռազմական կրթական համակարգում:

Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանի դասախոսական և կուրսանտական կազմի ներկայացուցիչներ:

  • Տարածել