Ցուցադրական պարապմունք

15 Ապրիլի, 2019
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաների մասնակցությամբ N զորամասում անցկացվել է ցուցադրական պարապմունք:

Զինծառայողներին ներկայացվել են ամառային ռեժիմի պայմաններում սպառազինության նորոգման, ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման առանձնահատկությունները, ռազմատեխնիկական ունեցվածքի ապահովման կազմակերպումը և սպառազինության սպասարկման անվտանգության ապահովման պահանջները:

  • Տարածել