Ամփոփվել են 4-րդ զորամիավորման կատարած աշխատանքները

15 Ապրիլի, 2019 18:04
Ապրիլի 13-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները, ըստ ուղղությունների, ներկայացրել են եռամսյակի ընթացքում զորամասերում կատարված աշխատանքները, նշել բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

Նիստի ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանն ընդգծել է գրանցված դրական առաջընթացը, նախանշել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:

  • Տարածել