Զինուժ 13.04.19

13 Ապրիլի, 2019
Հայաստանը և Չեխիան խորացնում են կապերը՝ պաշտպանական ոլորտում։ Պաշտպանության նախարարն, այս շաբաթ, չեխ պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Play

Օդային տարածքի անվտանգության ապահովումը՝ միասնական ուժերով։ ԱՊՀ հակաօդային պաշտպանության պատասխանատուների հավաքը՝ Հայաստանում։

Հայ-ռուսական համատեղ զորավարժություն՝ մի շարք զորատեսակների մասնակցությամբ։ Ցամաքային և օդային ուժերի ներդաշնակ գործողություններին հետևել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Եվ՝ Հատուկ ռեպորտաժ Մեղրիից: Ի՞նչ էր տեղի ունեցել հանրապետության հարավային զորամասերից մեկում և ինչ քայլեր են ձեռնարկվում՝ նմանատիպ միջադեպերը բացառելու ուղղությամբ։ «Զինուժի» բացառիկ ռեպորտաժը։

  • Տարածել