Զինուժ 06.04.19

6 Ապրիլի, 2019 11:05
Հարգանքի տուրք՝ ապրիլյանի հերոսների հիշատակին: Քառօրյա մարտերի քրոնիկոնն ու կատարված հետևությունները՝ 3 տարի անց՝ «Զինուժի» անդրադարձում:
Play

Բացառիկ ռեպորտաժ արցախա-ադրբեջանական սահմանից։ Խրամատից, որտեղ մարտնչել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը: Պատերազմում հաղթած ու այսօր մեր կողքին ապրող հերոսներից շատերը կրկին առաջնագծում են: Մայոր Մարտիրոսյանի հայրենասիրության բանաձևը՝ քառօրյա պատերազմից առաջ և հետո: Նոր ճաշատեսակներ և զինծառայողների սննդակարգի բարելավումներ: Զինուժի օբյեկտիվում բանակի թիկունքային ապահովման ոլորտում կատարված և ընթացիկ բարեփոխումներն են: Պատերազմի Աստվածը կրկին վարժադաշտում է, գործողության մեջ: Համաբանակային մրցույթ՝ հրետանային լավագույն մարտկոցի անվանակարգի հաղթողին որոշելու համար: Եվ՝ մասնագիտությունս հրետանավոր՝ աստղային կատարմամբ: «Զինուժը» ներկայացնում է երգչուհի Ռիփիի բանակային մեկ օրը հրետանային ստորաբաժանման կազմում:

  • Տարածել