Ռազմական համալսարանում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

19 Մարտի, 2019 14:47
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման DEEP թիմի համագործակցության շրջանակներում մարտի 18-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի /Master Instructor Program/ երկրորդ փուլը:

Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հանդիպումների սրահում համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանն ամփոփել է նախորդ՝ առաջին փուլի արդյունքները:

Դասընթացների 2-րդ փուլն ավարտվելու է մարտի 22-ին:

  • Տարածել