Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացու

16 Մարտի, 2019 12:15
Մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, ինչից հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։

  • Տարածել